01:41  ,  2 մարտի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3:1 հաշվով։

54-րդ րոպեին առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ 3 գոլ խփել։ 77-րդ րոպեին հավասարությունը վերականգնվեց լոնդոնյան թիմի մարոկկացի պաշտպան Նաիֆ Ագերի ինքնագոլից հետո։

90-րդ րոպեին դաշտի տերերի առաջ մղեց արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի գոլը։ «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունն ավելացված 5-րդ րոպեին մեծացրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)

Նաիֆ Ագեր, 77, ինքնագոլ, Ալեխանդրո Գարնաչո, 90, Ֆրեդ, 90+5 - Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով