01:39  ,  2 մարտի, 2023

«Արսենալի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Արսենալն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Լոնդոնյան թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

25 խաղից հետո «Արսենալը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» 18-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուրից տեղափոխված խաղ

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 4:0 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 40, Գաբրիել Մարտինելի, 45+1, 80, Մարտին Էդեգոր, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում