01:39 2 մարտի, 2023Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Արսենալն» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Լոնդոնյան թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։
25 խաղից հետո «Արսենալը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» 18-րդն է՝ 21 միավոր։
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուրից տեղափոխված խաղ
«Արսենալ» - «Էվերտոն»՝ 4:0 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 40, Գաբրիել Մարտինելի, 45+1, 80, Մարտին Էդեգոր, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.