01:09  ,  2 մարտի, 2023

Աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիեւը ստացել է Հայաստանի քաղաքացիություն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Մուրադ Գասիևը (Վլադիկավկազ, Հյուսիսային Օսեթիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի Մայք Բալոգուի հետ։

Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։

Գասիևը հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, նաև Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում