01:40  ,  1 մարտի, 2023

Թուրինյան դերբին՝ «Յուվենտուսի» հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում տեղի ունեցավ թուրինյան դերբին։ «Յուվենտուսն» ընդունեց «Տորինոյին»։ 4:2 հաշվով առավելության հասավ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը։

«Յուվենտուսին» հաղթանակ բերեցին կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոյի, բրազիլացի պաշտպաններ Դանիլոյի եւ Բրեմերի, ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի գոլերը։

«Յուվենտուսը» 35 միավորով 7-րդն է, «Տորինոն» 9-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»՝ 4:2 (տեսանյութ)

Խուան Կուադրադո, 16, Դանիլո, 45+1, Բրեմեր, 71, Ադրիեն Ռաբյո, 81 - Յան Կարամո, 2, Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում