23:03  ,  27 փետրվարի, 2023

98 տարեկանում մահացել է ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն Բոբ Ռիչարդսը

98 տարեկանում մահացել է ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Բոբ Ռիչարդսը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Բոբ Ռիչարդսի որդին՝ Բրենդոն Ռիչարդսը։

Ռիչարդսը 1948թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 1952թ․ Հելսինկիի եւ 1956թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում՝ ոսկե մեդալ։

Ռիչարդսն ու ռուսաստանցի Ելենա Իսինբաեւան միակն են, որոնց հաջողվել է ձողացատկում նվաճել երեք օլիմպիական մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում