20:55  ,  27 փետրվարի, 2023

Չավի․ Անցկացրինք վատագույն հանդիպումը

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Ալմերիայից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

«Ես բարկացած եմ, քանի որ անցկացրինք վատագույն հանդիպմն այս մրցաշրջանում, հատկապես, առաջին խաղակեսը։

Ակտիվության եւ ռիթմի պակաս ունեինք։ Չցուցաբերեցինք կիրք եւ ձգտում։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք, բայց ոչինչ չստացվեց։

Ծանր օր էր, բարդ խաղ էր, բայց մենք առաջատար ենք 7 միավորի առավելությամբ։

Առաջնությունում հաղթելը հեշտ չի լինի։ Պետք է հենց հիմա ճիշտ արձագանքենք այս պարտությանը։ Այս խաղում ցույց չտվեցինք, որ ցանկանում ենք հաղթել»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ալմերիան» պատմության մեջ առաջին անգամ է հաղթել «Բարսելոնային»։

Նախքան այս, թիմերը հանդիպել էին 17 անգամ Իսպանիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։

14 հաղթանակ էր տարել «Բարսելոնան», 3 խաղ ավարտվել էր ոչ ոքի։

«Բարսելոնան» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում, 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ։ «Ալմերիան» 15-րդն է՝ 25 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով