20:55 27 փետրվարի, 2023«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Ալմերիայից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։
«Ես բարկացած եմ, քանի որ անցկացրինք վատագույն հանդիպմն այս մրցաշրջանում, հատկապես, առաջին խաղակեսը։
Ակտիվության եւ ռիթմի պակաս ունեինք։ Չցուցաբերեցինք կիրք եւ ձգտում։ Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք, բայց ոչինչ չստացվեց։
Ծանր օր էր, բարդ խաղ էր, բայց մենք առաջատար ենք 7 միավորի առավելությամբ։
Առաջնությունում հաղթելը հեշտ չի լինի։ Պետք է հենց հիմա ճիշտ արձագանքենք այս պարտությանը։ Այս խաղում ցույց չտվեցինք, որ ցանկանում ենք հաղթել»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ալմերիան» պատմության մեջ առաջին անգամ է հաղթել «Բարսելոնային»։
Նախքան այս, թիմերը հանդիպել էին 17 անգամ Իսպանիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։
14 հաղթանակ էր տարել «Բարսելոնան», 3 խաղ ավարտվել էր ոչ ոքի։
«Բարսելոնան» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում, 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ։ «Ալմերիան» 15-րդն է՝ 25 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.