23:20  ,  26 փետրվարի, 2023

«Բարսելոնայի» սենսացիոն պարտությունը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալմերիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Ալմերիային» հաղթանակ բերեց Մալին ներկայացնող հարձակվող Էլ Բիլալ Տուրեի գոլը 24-րդ րոպեին։

«Բարսելոնան» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալի» նկատմամբ։ «Ալմերիան» 15-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Էլ Բիլալ Տուրե, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում