16:15  ,  27 փետրվարի, 2023

Յուրգեն Կլինսմանը գլխավորեց Հարավային Կորեայի հավաքականը

Ֆուտբոլի Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը նշանակվել է Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը, հաղորդում է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

58-ամյա գերմանացի մասնագետի նախորդ թիմը եղել է Բեռլինի «Հերտան», որը լքել է 2020թ․ փետրվարին։ Կլինսմանը գլխավորել է նաեւ Մյունխենի «Բավարիան» 2008-2009 թվականներին։

Կլինսմանի ղեկավարությամբ առաջին հանդիպումը Հարավային Կորեայի հավաքականը կանցկացնի մարտի 24-ին՝ ընկերական խաղում մրցելով Կոլումբիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English