19:31  ,  24 փետրվարի, 2023

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում։ Իտալական թիմը ֆրանսիական «Նանտին» հաղթել էր 3:0 հաշվով Դի Մարիայի հեթ-տրիկի շնորհիվ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, որը «Մոնակոյի» դեմ խաղում (3:2, 11մ՝ 5:3) դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ,

wւկրաինական «Շախտյոր Դոնեցկի» ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինը, որը 7 սեյվ կատարեց ֆրանսիական «Ռենի» դեմ խաղում (1:2, 11մ՝ 5:4),

gերմանական «Ունիոն Բեռլինի» խորվաթ պաշտպան Յոսիպ Յուրանովիչը, որը խփել էր հաղթական գոլը Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղում (3:1) նաեւ դարձել գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում