23:40  ,  23 փետրվարի, 2023

ԵԼ. «Յուվենտուսը», «Սեւիլիան» ու «Սպորտինգը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Ֆրանսիական «Նանտի» դեմ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսն» առավելության հասավ 3:0 հաշվով։ Իտալական թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

1/8 եզրափակիչում են նաեւ իսպանական «Սեւիլիան» ու պորտուգալական «Սպորտինգը»։

«Սեւիլիան» պատասխան խաղում 0:2 հաշվով պարտվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին», սակայն տանը առավելության էր հասել 3:0 հաշվով եւ շարունակում է պայքարը։

«Սպորտինգը» Դանիայում 4:0 հաշվով պարտության մատնեց «Միդտյուլանդին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Մոնակո» - «Բայեր» դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ «Մոնակոն» տանը հիմնական ժամանակում 2:3 հաշվով պարտվեց գերմանական «Բայերին»։ Գերմանիայում 3:2 հաշվով հաղթել էր «Մոնակոն»։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), պատասխան հանդիպում

«Նանտ» - «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Անխել Դի Մարիա, 5, 20, 11մ, 78

Հեռացում՝ Նիկոլյա Պալուա («Նանտ»), 18

«Մոնակո» - «Բայեր»՝ 2:3 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ), (առաջին խաղ՝ 3:2)

Վիսամ Բեն-Իեդեր, 19, 11մ, Բրիլ Էմբոլո, 84 - Ֆլորիան Վիրց, 13, Էսեկիել Պալասիոս, 21, Ամին Ադլի, 58

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Սեւիլիա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)

Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիու Սիլվա, 90+4

«Միդտյուլանդ» - «Սպորտինգ»` 0:4 (առաջին խաղ՝ 1:1)

Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85, ինքնագոլ

Հեռացում՝ Պաուլինյո («Միդտյուլանդ»), 38, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»` 00:00 (Երեւանի ժամանակ),  (առաջին խաղ՝ 2:2)

«Ունիոն Բեռլին» - «Այաքս»` 00:00 (առաջին խաղ՝ 0:0)

«Ռոմա» - «Զալցբուրգ»` 00:00 (առաջին խաղ՝ 0:1)

«Ռեն» - «Շախտյոր Դոնեցկ»` 00:00 (առաջին խաղ՝ 1:2)

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում