17:15  ,  29 հոկտեմբերի, 2012

«Տոտենհեմը» Բեյլի դիմաց ցանկանում է ստանալ 60 միլիոն ֆունտ

Լոնդոնի «Տոտենհեմը» չի պատրաստվում վաճառել Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գարետ Բեյլին 60 միլիոն ֆունտից պակաս գումարի դիմաց, հայտնում է ESPN-ը:

Ամռանը ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ մինչեւ 2017-ը: Այս պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխվեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով