Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 23-ին մեկնարկելիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին Հայաստանից կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Թիմը հանդես կգա մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում կլինի մրցավարների թվում։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կվիճարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Հայաստանի թիմը աշխարհի գավաթի խաղարկությանը պատրաստվել է Թբիլիսիում անցկացրած մարզական հավաքով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում