15:36  ,  22 փետրվարի, 2023

Աշխարհի գավաթ․ Հայաստանը կներկայացնի 5 մարմնամարզիկ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 23-ին մեկնարկելիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին Հայաստանից կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Թիմը հանդես կգա մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում կլինի մրցավարների թվում։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կվիճարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Հայաստանի թիմը աշխարհի գավաթի խաղարկությանը պատրաստվել է Թբիլիսիում անցկացրած մարզական հավաքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում