20:23  ,  21 փետրվարի, 2023

ՉԼ․ Դե Բրույնեն, Սթոունսն ու Լապորտը չեն օգնի «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ կադրային խնդիրներ ունի։

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին չեն օգնի պաշտպաններ Ջոն Սթոունսն ու Էմերիկ Լապորտը եւ կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում