Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 հավաքականը 9 մեդալով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
11 մասնակցով մրցաշարի մեկնած Հայաստանի թիմը նվաճել է 6 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Հաղթողներ են դարձել Կարապետ Մանվելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ): Արծաթե մեդալ է նվաճել Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Աշոտ Կիրակոսյան (77 կգ) եւ Հովհաննես Հարությունյան (87 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում