16:10  ,  21 փետրվարի, 2023

Հայաստանի ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռյազանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 հավաքականը 9 մեդալով է վերադարձել Ռյազանի միջազգային մրցաշարից, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

11 մասնակցով մրցաշարի մեկնած Հայաստանի թիմը նվաճել է 6 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Հաղթողներ են դարձել Կարապետ Մանվելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ) եւ Կարեն Խաչատրյան (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ): Արծաթե մեդալ է նվաճել Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Աշոտ Կիրակոսյան (77 կգ) եւ Հովհաննես Հարությունյան (87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում