13:40  ,  21 փետրվարի, 2023

Մահացել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահը

83 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ամանսիո Ամարոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ամանսիո Ամարոն «Ռեալում» խաղացել է 1962-1976 թվականներին՝ 471 խաղում խփելով 155 գոլ։

«Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի կազմում Ամարոն 42 խաղում խփել է 11 գոլ, դարձել է 1964թ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում