83 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ամանսիո Ամարոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ամանսիո Ամարոն «Ռեալում» խաղացել է 1962-1976 թվականներին՝ 471 խաղում խփելով 155 գոլ։
«Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր։
Իսպանիայի հավաքականի կազմում Ամարոն 42 խաղում խփել է 11 գոլ, դարձել է 1964թ․ Եվրոպայի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում