10:16  ,  21 փետրվարի, 2023

Մեսին որոշել է չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին որոշել է չերկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է ֆրանսիական  L'Equipe-ը։

Փարիզյան ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի ոչ բոլոր պայմաններն է պատրաստ կատարել։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մեսին ֆինանսապես գրավիչ առաջարկներ ունի ամերիկյան ՄԼՍ-ից եւ Սաուդյան Արաբիայի ակումբներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում