14:57  ,  29 հոկտեմբերի, 2012

«Մերսեդեսը» Շումախերին կնվիրի 1 միլիոն եվրո արժողությամբ բոլիդ

Մրցաշրջանի ավարտից հետո «Մերսեդեսը» W03 բոլիդը կնվիրի Միխայել Շումախերին: Այդ մեքենայով գերմանացի ավտոարշավորդը հաղթել է Մոնակոյի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումը: Բոլիդի արժեքը 1 միլիոն եվրո է, հաղորդում է Bild-ը:

Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում անհաջողությունից հետո Շումախերը հայտարարել է, որը դեռ երեք մեկնարկ էլ կա եւ առանց պայքարի չի լքի ասպարեզը: Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում Շումախերը բոլիդի անսարքության պատճառով լքեց մրցուղին: Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի համար այս մրցաշրջանը կլինի վերջինը: Նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով