14:57 29 հոկտեմբերի, 2012Մրցաշրջանի ավարտից հետո «Մերսեդեսը» W03 բոլիդը կնվիրի Միխայել Շումախերին: Այդ մեքենայով գերմանացի ավտոարշավորդը հաղթել է Մոնակոյի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումը: Բոլիդի արժեքը 1 միլիոն եվրո է, հաղորդում է Bild-ը:
Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում անհաջողությունից հետո Շումախերը հայտարարել է, որը դեռ երեք մեկնարկ էլ կա եւ առանց պայքարի չի լքի ասպարեզը: Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում Շումախերը բոլիդի անսարքության պատճառով լքեց մրցուղին: Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի համար այս մրցաշրջանը կլինի վերջինը: Նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.