09:44  ,  20 փետրվարի, 2023

«Բարսելոնայի» ռեկորդը

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունների ռեկորդ է սահմանել։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը Լա Լիգայի ընթացքում մրցաշրջանում անցկացրած 22 խաղից 17-ում գոլ բաց չի թողել, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Opta-ն։

Կատալոնական թիմը գերազացել է «Դեպորտիվոյի» ռեկորդը։ 1993-1994 թվականների մրցաշրջանում Լա Կորունիայի թիմը գոլ բաց չէր թողել Իսպանիայի առաջնության 16 խաղում։

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» տանը 2:0 հաշվով պարտության էր մատնել «Կադիսին», որը չորս հարված էր կատարել դարպասին, չորսն էլ հետ էր մղել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում