Մեկ ամիս առաջ «Խիմկիի» մարզչական շտաբ տեղափոխված 51-ամյա Պողոս Գալստյանը լքել է ակումբը: Նա թիմ էր եկել, երբ գլխավոր մարզիչը Օմարի Տետրաձեն էր: Ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում «Խիմկին» շնորհակալություն է հայտնել Պողոս Գալստյանին եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեությունում:
Պողոս Գալստյանը 2008-2009 թվականներին եղել է «Կուբանի» գլխավոր մարզիչի օգնական: Նա աշխատել է նաեւ Մոսկվայի «Նիկայում» եւ Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում