17:07  ,  18 փետրվարի, 2023

Դի Մարիա․ ՊՍԺ-ում ամբողջ իշխանությունն ու պատասխանատվությունը դրել են Մբապեի վրա

Անցած ամռանը Փարիզի ՊՍԺ-ից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

«ՊՍԺ-ում ամբողջ իշխանությունն ու պատասխանատվությունը դրել են Մբապեի վրա՝ իմանալով, որ թիմում է խաղում լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նրանք ստիպեցին Մբապեին մնալ, թեեւ նա կարող էր հեռանալ։

Բարդ է չհամաձայնել այդպիսի պայմաններին։ Նրան տվեցին այդ իշխանությունը, քանի որ ֆրանսիացի է, Փարիզից է, դարձել է աշխարհի չեմպիոն։ Մբապեն կունենա մեծ կարիերա։ Երբ ես խաղում էի ՊՍԺ-ում, նա լավ տղա էր։ Կարծում եմ՝ նա այդպիսինն էլ կմնա»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անցած մրցաշրջանում Մբապեն մոտ էր անվճար Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն ՊՍԺ-ի հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում