20:25  ,  16 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն դժգոհ է Գալտիեից եւ փորձում է համաձայնության հասնել Զիդանի հետ

ՊՍԺ-ի ղեկավարությունն ու քաթարցի սեփականատերերը դժգոհ են թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի աշխատանքից, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Մեկ շաբաթում փարիզյան թիմը երեք պարտություն կրեց՝ «Մարսելից» (1:2) Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, «Մոնակոյից» (1:3) Ֆրանսիայի առաջնությունում եւ «Բավարիայից»  (0:1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Լիլի» եւ «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության առաջիկա հանդիպումներում ՊՍԺ-ի արդյունքները վճռական կլինեն Գալտիեի համար։

ՊՍԺ-ն բանակցում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English