ՊՍԺ-ի ղեկավարությունն ու քաթարցի սեփականատերերը դժգոհ են թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի աշխատանքից, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Մեկ շաբաթում փարիզյան թիմը երեք պարտություն կրեց՝ «Մարսելից» (1:2) Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, «Մոնակոյից» (1:3) Ֆրանսիայի առաջնությունում եւ «Բավարիայից» (0:1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։
«Լիլի» եւ «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության առաջիկա հանդիպումներում ՊՍԺ-ի արդյունքները վճռական կլինեն Գալտիեի համար։
ՊՍԺ-ն բանակցում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում