18:47  ,  15 փետրվարի, 2023

Ռամոն Մենեզեսը գլխավորեց Բրազիլիայի հավաքականը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ռամոն Մենեզեսը, որը կլինի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։

Ռամոն Մենեզեսը նախքան այս զբաղեցնում էր Բրազիլիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը, որը նրա ղեկավարությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։

Մենեզեսի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը կպատրաստվի Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի կունենա մարտի 25-ին Մարոկկոյում։

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր աշխարհի առաջնությունից հետո։ Քառորդ եզրափակիչում Խորվաթիային պարտվելուց (1:1, 11մ` 2:4) հետո բրազիլացի Տիտեն լքել էր պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում