01:56  ,  15 փետրվարի, 2023

ՉԼ․ «Բավարիան» ուժեղ էր ՊՍԺ-ից, «Միլանը»՝ «Տոտենհեմից» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

 Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ  նվազագույն հաշվով։

53-րդ րոպեին միակ գոլը խփեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քինգսլի Քոմանը, որը չնշեց գոլը, քանի որ ՊՍԺ-ի սան է։ Նրան գոլային փոխանցում կատարեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։

ՊՍԺ-ի կազմում 57-րդ րոպեին փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն երկու դեպքում էլ գրանցվեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ

Օրվա մյուս խաղում Իտալիայի չեմպիոն «Միլանն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 8-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիայի)՝ 0:1  (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 53

Հեռացում՝ Բենժամեն Պավար («Բավարիա»), 90+2, երկրորդ դեղին քարտ

«Միլան» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ)

 Բրաիմ Դիաս, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում