16:57  ,  13 փետրվարի, 2023

ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել ամռանը վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Footmercato-ն։

Նեյմարը լարված հարաբերություններ ունի փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Մյուս խաղացողների հետ էլ Նեյմարի գործակցությունը չի ստացվում։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագրի երկարաձգումն էլ դեռ հարցականի տակ է։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում