22:43  ,  12 փետրվարի, 2023

«Քյոլնը» Սարգիս Ադամյանի հետ պարտության մատնեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Քյոլնը» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ թունիսցի կիսապաշտպան Էյե Սկիրին, որին առաջին գոլի դրվագում օգնեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նրա հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, որը հայտնվեց Սկիրիի մոտ։ Ադամյանը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։

«Այնտրախտը» 35 միավորով 6-րդն է, «Քյոլնը» 11-րդն է՝ 26 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Քյոլն» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:0 (տեսանյութ)

Տիմո Հյուբերս,  49, Էյե Սկիրի, 71, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով