00:56  ,  12 փետրվարի, 2023

«Ռեալը» 5-րդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային գավաթը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի ակումբային չեմպիոն։

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական թիմը 5:3 հաշվով պարտության մատնեց Ասիայի ուժեղագույն թիմին՝ «Ալ Հիլյալին» (Սաուդյան Արաբիա), որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին»։

Եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ու ուրուգվայցի հարձակվող Ֆեդերիկո Վալվերդեն։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալն» այս տիտղոսը նվաճել է նաեւ 2014, 2016, 2017, 2018 թվականներին։ Երեք անգամ էլ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը՝ 1960, 1998, 2002 թվականներին։

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 5:3 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 13, 69, Ֆեդերիկո Վալվերդե, 18, 58, Քարիմ Բենզեմա, 54 - Մուսա Մարեգա, 26, Լուսիանո Վիետո, 63, 79

Երրորդ տեղի համար խաղ

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)՝ 2:4 

Ահմեդ Աբդելկադեր, 37, 60 - Գաբրիել Բարբոսա, 11, 11մ, 85, 11մ, Պեդրո Աբրեու, 77, 90+1

Չիրացրած 11մ՝ Ալի Մալուլ («Ալ Ահլի»), 58

Հեռացում՝ Խալիդ Աբդուլֆատահ («Ալ Ահլի»), 69  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում