15:24  ,  10 փետրվարի, 2023

Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է տեղափոխվել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ», հաղորդում է The Athletic-ը։

Մբապեն ունի հնարավորություն 2024թ․ ամռանն անվճար հեռանալ փարիզյան ակումբից, եթե չակտիվացնի պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետը։

Արքայական ակումբը հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ հաջորդ տարի կդիտարկի Մբապեին առաջարկ անելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել է 25 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում