21:11  ,  4 փետրվարի, 2023

«Փյունիկը» պարտվեց «Վերեսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Վերեսի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Փյունիկը» փետրվարի 4-ին եւս մեկ ընկերական խաղ էր անցկացրել ղազախական «Մակտարալի» հետ եւ առավելության հասել 4:0 հաշվով։

Թուրքիայում անցկացրած նախորդ ստուգողական հանդիպումներում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվել էր ուկրաինական «Դնիպրո-1» թիմին, 0:2 հաշվով՝ մերձմոսկովյան «Խիմկիին», 4:2 հաշվով հաղթել էր «ԲՄԱ-Խաբարովսկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում