01:54  ,  3 փետրվարի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց «Լացիոյին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

44-րդ րոպեին թուրինյան թիմի միակ գոլը խփեց բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերը։

Եզրափակիչի ուղեգրի համար «Յուվենտուսը» կմրցի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերի» հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Կրեմոնեզեն» ու «Ֆիորենտինան»։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 1:0 (տեսանյութ)

Գլեյսոն Բրեմեր, 44  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում