02:16  ,  2 փետրվարի, 2023

«Ռոման» պարտվեց «Կրեմոնեզեին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռոման» տանը մրցեց «Կրեմոնեզեի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ) եւ դուրս մնաց պայքարից։

Հյուրերից խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց նիգերիացի հարձակվող Սիրիլ Դեսերսը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

49-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ռոմայի» թուրք պաշտպան Զեկի Չելիկը։

«Ռոմայի» գոլը ավելացված չորրորդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին։

Իտալիայի առաջնությունում «Կրեմոնեզեն» 20 խաղից հետո 8 միավորով վերջին տեղում է։ «Ռոման» 6-րդն է՝ 37 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում