01:53  ,  1 փետրվարի, 2023

Դարմիանի գոլը հաղթանակ եւ կիսաեզրափակիչի ուղեգիր բերեց «Ինտերին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

57-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 1:0 (տեսանյութ)

Մատեո Դարմիան, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս