18:26  ,  31 հունվարի, 2023

«Արսենալի» ֆուտբոլիստը վիրահատվել է եւ բաց կթողնի մի քանի ամիս

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին աջ ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի ամիս։ 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի մարզման ժամանակ եւ վիրահատվել է Լոնդոնում, հաղորդում է «Արսենալի» կայքը։

Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Արսենալի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

Էլնենիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում