18:47  ,  28 հունվարի, 2023

«Լեսթեր Սիթին» ու «Լիդս Յունայթեդը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Լեսթեր Սիթին» ու «Լիդս Յունայթեդը» դուրս եկան Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոլսոլին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն (տեսանյութ

«Լիդս Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Ակրինգտոն Սթենլիին» (տեսանյութ

«Լիդսի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը, դոմինիկացի պաշտպան Խունիոր Ֆիրպոն եւ կոլումբացի հարձակվող Լուիս Սինիստերան։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ուոլսոլ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:1

Կելեչի Իհեանաչո, 68

Չիրացրած 11մ՝ Յուրի Տիլեմանս («Լեսթեր Սիթի»), 48

«Աքրինգտոն Սթենլի» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:3

Լեսլիե Ադեկոյա, 81 - Ջեք Հարիսոն, 23, Խունիոր Ֆիրպո, 66, Լուիս Սինիստերա, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում