«Լեսթեր Սիթին» ու «Լիդս Յունայթեդը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

18:47   28 հունվարի, 2023

«Լեսթեր Սիթին» ու «Լիդս Յունայթեդը» դուրս եկան Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոլսոլին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն (տեսանյութ)։

«Լիդս Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Ակրինգտոն Սթենլիին» (տեսանյութ)։

«Լիդսի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը, դոմինիկացի պաշտպան Խունիոր Ֆիրպոն եւ կոլումբացի հարձակվող Լուիս Սինիստերան։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ուոլսոլ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:1

Կելեչի Իհեանաչո, 68

Չիրացրած 11մ՝ Յուրի Տիլեմանս («Լեսթեր Սիթի»), 48

«Աքրինգտոն Սթենլի» - «Լիդս Յունայթեդ»՝ 1:3

Լեսլիե Ադեկոյա, 81 - Ջեք Հարիսոն, 23, Խունիոր Ֆիրպո, 66, Լուիս Սինիստերա, 68



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.