18:08  ,  28 հունվարի, 2023

5 խաղացող հեռացել է «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստների հետ:

Երեւանյան թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում