18:05  ,  26 հունվարի, 2023

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչի կոչման հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հունվարի լավագույն մարզիչի կոչման հինգ հավակնորդների ցուցակը։

Միկել Արտետա («Արսենալ»)՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, խփած եւ բաց թողած գոլերի տարբերություն՝ +3։

Սթիվեն Կուպեր («Նոթինգեմ Ֆորեսթ»)՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +3։

Ռոբերտո Դե Ձերբի («Բրայթոն»)՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +6։

Ունաի Էմերի («Աստոն Վիլա»)՝ 3 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +4։

Թոմաս Ֆրանկ («Բրենթֆորդ»)՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, գոլերի տարբերություն՝ +4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով