12:12  ,  26 հունվարի, 2023

«Չելսին» պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել Կայ Հավերցին

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է ամռանը վաճառել գերմանացի հարձակվող Կայ Հավերցին, հաղորդում է Sky Sport Deutschland-ը։

Անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 50-60 միլիոն եվրո։ Կայ Հավերցը գոհ է թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի հետ աշխատանքից եւ չի ցանկանում հեռանալ։

«Չելսին» Կայ Հավերցի տրանսֆերը գնել է 2020թ․ աշնանը գերմանական «Բայերից» 70 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Կայ Հավերցը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում