20:36  ,  25 հունվարի, 2023

Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կընդունի Աթենքը

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման անցկացումը վստահեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը նախատեսված է օգոստոսի 16-ին։

Այն պետք է անցկացվեր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում (որոշումն ընդունվել էր 2020-ին), սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանը զրկվեց դրա իրավունքից։

Եվրոպայի Սուպերգավաթի խաղին մասնակցում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթողները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում