17:10  ,  22 հունվարի, 2023

Անտոնիո Կոնտեն կհեռանա «Տոտենհեմից»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանը կհեռանա պաշտոնից։ Անգլիական ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի իտալացի մասնագետին, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Կոնտեն 2021թ․ նոյեմբերից է գլխավորում «Տոտենհեմը»։ Պայմանագիրը կավարտվի հունիսին։

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո 33 միավորով 5-րդն է։

Թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ եւ կմրցի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ։ Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին եւ մարտի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում