20:15  ,  20 հունվարի, 2023

Նիկոլո Ձանյոլոն մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն մոտ է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելուն, հաղորդում է Sky Sports-ը։ Հռոմեական թիմը չի ընդգրկել 23-ամյա իտալացի կիսապաշտպանին հայտացուցակում Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղին։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հունվարի 22-ին կհյուրընկալվի «Սպեցիային»։

«Ռոման» պատրաստ է Նիկոլո Ձանյոլոյի տրանսֆերը վաճառել 40 միլիոն եվրոյով։

Նա 2018-ի ամռանն է Միլանի «Ինտերից» տեղափոխվել «Ռոմա», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկոլո Ձանյոլոն «Ռոմայի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում