02:06  ,  20 հունվարի, 2023

«Յուվենտուսը» պարտության մատնեց «Մոնցային» եւ քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Մոնցայի» հետ։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Յուվենտուսից» աչքի ընկան իտալացի հարձակվողներ Մոյզե Քինն ու Ֆեդերիկո Կիեզան։

Քառորդ եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Լացիոն», որը 1:0 հաշվով հաղթել էր «Բոլոնիային»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 2:1 (տեսանյութ)

Մոյզե Քին, 8, Ֆեդերիկո Կիեզա, 78 - Մատիա Վալոտի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով