20:06  ,  19 հունվարի, 2023

«Ատալանտան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Բերգամոյի թիմն ընդունեց «Սպեցիային»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:2 հաշվով։

«Ատալանտայից» դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի կիսապաշտպան Հանս Հատեբուրը, դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։ Եվս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց «Սպեցիայի» ուելսցի պաշտպան Էթան Ամպադուն։

«Ատալանտայի» հաջորդ մրցակիցը կլինի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը», որը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր «Պարմային»։ 

«Ինտեր» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին։

Իտալիայի գավաթ, 1/8-րդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Սպեցիա»՝ 5:2 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 10, 12, Հանս Հատեբուր, 27, Ռասմուս Հոյլուն, 72, Էթան Ամպադու, 90+1, ինքնագոլ - Ալբին Էկդալ, 14, Դանիելե Վերդե, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս