01:52  ,  16 հունվարի, 2023

«Ռոմային» հաղթանակ բերեց Դիբալայի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Ռոման» 34 միավորով հավասարվեց 5-րդ եւ 6-րդ տեղերում գտնվող «Լացիոյին» ու «Ատալանտային» եւ 7-րդն է։ «Ֆիորենտինան» 10-րդ տեղում է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2:0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 40, 82

Հեռացում՝ Դոդո («Ֆիորենտինա»), 24, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում